00:00:00

Եվրոպան տեսնում է, որ TRIPP-ի նախագիծը կարող է իրական առաջընթաց լինել տարածաշրջանի համար. Մարթա Կոս

21:22, 16 փետրվար 2026 Աշխարհ

 

 

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին: Այս մասին Մյունխենի անվտանգային համաժողովում պանելային քննարկման ժամանակ ասել է Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր դռներ է բացել, Եվրամիությունը ուրախ է գործակցել երկու երկրի հետ՝ ձևավորելու գլոբալ երթուղիներ:

Ըստ Կոսի՝ Միջին միջանցքում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, և դա հնարավոր չէր լինի առանց Հարավային Կովկասում կայունության։

«Եվրոպան տեսնում է, որ TRIPP-ի նախագիծը կարող է իրական առաջընթաց լինել տարածաշրջանի համար»,-ընդգծել է Կոսը և հավելել, որ Եվրամիությունը կազմում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոնկրետ նախագծերի ցանկ՝ սահմանելու գործակցության առաջնահերթությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր