00:00:00

Հրդեհ «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել են հրշեջների 6 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք

22:48, 13 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի»  սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռկվել։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Հրշեջ փրկարարները պարզել են, որ կրակն ու ծուխը նկատվում է տանիքում գտնվող ծխատարում և այրվում են խողովակում հավաքված յուղեր։ Հրշեջները մարել են այն և կատարել խողովակի հովացման աշխատանքներ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր