«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է»,- այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ ես ստանալու եմ 500 հազար դոլար, գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել»,- ասել է նա։