00:00:00

Ֆրանսիայում ձերբակալվել է ինը մարդ՝ Լուվրի տոմսերի խարդախության գործով

21:03, 13 փետրվար 2026 Աշխարհ

 

 

Բանակցային գործընթացների ֆոնին Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածները շարունակվում են:

Ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, երեք մարդ գտնվում է ծանր վիճակում: Վնասվել են նավահանգստային և էներգետիկ ենթակառուցվածքները, խաթարվել են քաղաքային կարևորագույն ծառայությունները, բռնկվել են հրդեհներ։ 90-ից ավելի արտակարգ իրավիճակների աշխատակից օգնել է հրդեհները վերահսկողության տակ վերցնել, սակայն քաղաքի որոշ շրջաններում խափանվել են էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումները։

Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին ակտիվացրել է կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ չնայած ԱՄՆ-ի բանակցային ջանքերին։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ տեղեկացրել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 58 անօդաչու թռչող սարք: Թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Կուրսկի մարզերը: Բելգորոդի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով ավելի քան 220 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր