Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ, հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից:
ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Հաստատվել է 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան կապերի հետագա զարգացման սկզբունքային տրամադրվածությունը»:
Նշվում է նաև, որ անդրադարձ է եղել քաղաքական շփումների ժամանակացույցին։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաներ՝ նշել են գերատեսչությունից: