00:00:00

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում

21:13, 11 փետրվար 2026 Աշխարհ

 

 

Թուրքիայի խորհրդարանում արդարադատության նախարարի երդմնակալության ժամանակ իշխող ուժի և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել: 

Մասնավորապես՝ խորհրդարանում նորանշանակ արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի և ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի երդմնակալության արարողության ժամանակ ընդդիմադիր CHP-ի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ երբ Աքըն Գյուրլեքը բարձրացել է ամբիոն՝ երդում տալու, իրավիճակը լարվել է։ Նախ ելույթ է ունեցել CHP-ից պատգամավոր Մուրատ Էմիրը՝ նշելով, որ դա հակասահմանադրական է։ Նա հայտարարել է, որ Աքըն Գյուրլեքը դեռևս գլխավոր դատախազ է։

Իշխող կուսակցությունից Աբդուլհամիթ Գյուլն ընդգծել է, որ հակասահմանադրական իրավիճակ չկա։ Սկսվել է լեզվակռիվ, ապա լարվածությունն աճել է։

Երբ Աքըն Գյուրլեքին հրավիրել են ամբիոնի մոտ՝ երդում տալու, CHP-ի պատգամավորները «գրավել են ամբիոնը»՝ նորանշանակ նախարարի երդմնակալությունը խոչընդոտելու համար։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջամտությունից հետո նրանց և CHP պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։

Ամբիոնի առջև տեղի ունեցած կռվի ժամանակ ԱԶԿ-ի Անկարայի պատգամավոր Օսման Գյոքչեքը հարվածել է CHP-ի Ուրֆայի պատգամավոր Մահմութ Թանալին։ Վերջինն առաջին բուժօգնություն է ստացել։

Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը և ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ազատվել են իրենց պաշտոններից սեփական դիմումի համաձայն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Աքին Գյուրլեքին արդարադատության նոր նախարար նշանակելու մասին։ Նա նախկինում Ստամբուլի դատախազն է եղել և ղեկավարել է այնպիսի բարձր մակարդակի գործեր, ինչպիսին է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետաքննությունը։

Մուստաֆա Չիֆթչին, որը նախկինում զբաղեցրել է Էրզրումի նահանգապետի պաշտոնը և ունի քաղաքացիական կառավարման և խորհրդարանի մեծ փորձ, ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 

Տեսանյութը՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր