00:00:00

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին, նիստ է հրավիրվել. «Ժողովուրդ»

07:07, 11 փետրվար 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ գիշեր հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ նիստ է հրավիրվել գործարար Սամվել Կարապետյանի մասով։ Մասնավորապես, տնային կալանքի տակ գտնվող գործարարի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են սահմանվել, որ, բացի ընտանիքի անդամներից, որևէ մեկը չի կարող նրա հետ հանդիպել՝ անգամ անձնական կենսական կարիքների համար։

Պաշտպանական կողմը դատարան է դիմել՝ պահանջելով, որ դատարանը բավարարի վարսավիրի հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Արդյունքում դատարանը բավարարել է պահանջը, բայց պայմանով, որ տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարանից պետք է թույլ տա վարսավիրի այցը։

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր