00:00:00

Տիրադավներից Փաշինյանին հավատարիմ են մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը. «Իրավունք»

09:46, 10 փետրվար 2026 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպսների գերիշխող մասը լրիվ թեւաթափ վիճակում է։ Ավելին, ըստ նույն լուրերի, Փաշինյանին հավատարիմ է մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը։

Վերջինս այս ու այն կողմ հայտարարում է, թե Վեհափառ Հայրապետի հեռանալը ժամանակի հարց է։ Ավելին, նա խրոխտ կերպով հայտարարում է, թե հենց Փաշինյանի շնորհիվ է, որ արցախցիները կարողացան փրկվել։

Մի խոսքով, արցախյան աղբյուրների բնութագրմամբ, Վրթանեսը դարձել է Փաշինյանի վկան ու դրանից մի այլ կարգի երջանիկ է։ Մյուս կողմից էլ, տասնյակից միայն Կճոյանն ու Վրթանեսն են, որ զուրկ են նահանջի հնարավորությունից: Մեկը, որպես տիրադավների լիդեր, մյուսը, քանի որ ծախել է ոչ միայն եկեղեցուն, այլ նաեւ` արցախցիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր