Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Գազայի խաղաղության խորհրդի նախաձեռնության ղեկավարների առաջին հանդիպումը, այս մասին Axios-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյան և խորհրդում ներկայացված չորս երկրների դիվանագետներ։
Հաղորդվում է, որ հանդիպման պլանավորումը գտնվում է վաղ փուլում, և մանրամասները կարող են փոփոխվել։ Միջոցառումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա Վաշինգտոնում, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում։ Նախատեսված է, որ փետրվարի 18-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։
Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը չեն պատասխանել լրատվամիջոցների հարցումներին այս տեղեկատվության վերաբերյալ։