00:00:00

Ֆրանսիայի հետ դեռևս բարձր մակարդակի շփումներ չկան, կան աշխատանքային մակարդակի շփումներ. Պեսկով

23:39, 04 փետրվար 2026 Աշխարհ

Ֆրանսիայի հետ դեռևս բարձր մակարդակի շփումներ չկան։ Աշխատանքային մակարդակի շփումներ կան, սակայն դրանք նշանակալի չեն։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ նա հավելել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին ( New START) պայմանագրի ճշգրիտ ժամկետը (փետրվարի 5-ը-խմբ.) հիմնարար նշանակություն չունի. Կրեմլն արդեն խոսել է պայմանագրի դադարեցման հետևանքների մասին։

Պեսկովի խոսքով՝ Կրեմլը որևէ նոր բան չի տեսնում այն ​​​​փաստում, որ Հնդկաստանը կարող է նավթ գնել ոչ միայն Ռուսաստանից։

Նա նաև նշել է, որ տեսակոնֆերանսի փակ հատվածում Պուտինը և Սի Ծինպինը գաղտնի քննարկում են անցկացնում միջազգային և երկկողմ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր