00:00:00

Պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը․ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից

21:10, 04 փետրվար 2026 Քաղաքականություն

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընկերոջս, քաղբանտարկյալ Khachik Galstyanի ուղերձը բանտից
«Արտաքին աշխարհից կտրված վիճակում, երբ ուղեղդ ազատ է ամեն տեսակ տեղեկատվական աղբից և աղմուկից՝ ավելի պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը, ընդ որում, խնդիրը ընդդիմադիր դաշտում է, որը հնարավորինս պետք է պարզեցնել, որպեսզի ընտրողը մաքսիմալ հեշտ կողմնորոշվի իր քաղաքական նախընտրության մեջ։
 
Երկրորդը՝ պարզել, վերջապես, ընդդիմադիր բևեռների միջև փոխհարաբերությունները, և հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը։
Երրորդ՝ պարզել միմյանց համագործակցության ձեռքերը և թիրախային խփել մեկ նշանակետի՝ միտված իշխանությունը բռնազավթած թափառախմբի հեռացմանը։
Չորրորդ՝ պարզապես հավատալ և վստահել միմյանց ՝ ամուր պահելով թիկունքն ու կողքերը։
Եվ կլինի այն, ինչ կլինի, չէ՞ որ ամեն հանճարեղ բան պարզության մեջ է։
Պարզ է, չէ՞։
Դե ուրեմն, անցանք գործի:»։
Արմավիր ՔԿՀ, 04.02.2026թ.
Խաչիկ Գալստյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր