00:00:00

ՔՊ վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում. Դերասան Գոռ Համբարձումյան

11:51, 04 փետրվար 2026 Քաղաքականություն

Դերասան Գոռ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Սիրելի կուսակցականներ, գաղափարակից ընկերներ,

ուզում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։ Շնորհակալություն եմ հայտնում Վարչության նախագահին, ինչպես նաև կուսակցության Վարչության բոլոր անդամներին՝ ցուցաբերած վստահության համար։ Որպես արվեստի մարդ՝ հավատում եմ, որ ստեղծագործական մտածողությունն ու արժեքահեն մոտեցումը կարող են իրենց կարևոր ներդրումն ունենալ քաղաքական և հանրային կյանքում։ Ակնկալում եմ կուսակցության պատվիրակների աջակցությունը և պատրաստ եմ համատեղ աշխատանքի՝ ի նպաստ մեր պետության և հասարակության զարգացման»։

Սիրով՝ ձեր Գոռ Համբարձումյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր