Պատերազմը պետք է ավարտվի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Անցյալ ուրբաթ երեկոյան ուժի մեջ մտած լարվածության թուլացման միջոցառումները նպաստում են բանակցային գործընթացի և հնարավոր արդյունքի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Ուկրաինան պատրաստ է իրական քայլեր ձեռնարկել: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել արժանապատիվ և երկարատև խաղաղության», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը: