00:00:00

Լավ նորություններ փոքր բիզնեսի համար. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21:26, 02 փետրվար 2026 Տեսանյութեր

Մեր հասարակությանը հնարավորություն ենք տալու, որ ընտրեն ոչ միայն անձին, այլ որպես առաջնային հանգամանք դիտարկեն  այն ծրագիրը, որը նա ներկայացնում է: Այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրն իր դրույթներով, որոնցից մեկը հարկային քաղաքականության փոփոխությանն է վերաբերում. փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից, որ կարողանա զարգանալ։

«Լավ նորություններ փոքր բիզնեսի համար. նախ` էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը ՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին»,- ծրագիրը ներկայացնելիս ասել է Նարեկ Կարապետյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր