Իրանի կառավարությունը, հավանաբար, երբեք այսքան թույլ չի եղել, և երկրի տնտեսությունը փլուզման եզրին է: Այս մասին այսօր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա կարծիք է հայտնել, որ ապագայում Իրանում կրկին բողոքի ցույցեր բռնկվեն։
Լսումների ընթացքում Ռուբիոյին հարցրել են, թե Պետդեպարտամենտի գնահատականներով՝ որքա՞ն մարդ կարող է զոհված լինել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Դե… անկասկած՝ հազարավոր»։