ԱՄՆ մի քանի նահանգում ուժեղ ձնաբքի և ծայրահեղ ցրտի հետևանքով առնվազն 51 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Նշվում է, որ զոհվածների թվում են Տեխասում սառույցի տակ ընկած 3 երեխա, ինչպես նաև 10 մարդ Նյու Յորքի փողոցներում։
Հաղորդվում է նաև, որ երեքշաբթի երեկոյան առանց էլեկտրամատակարարման են մնացել ավելի քան 448 հազար բնակելի տներ և ձեռնարկություններ, անջատումների կեսից ավելին գրանցվել են Թենեսի ու Միսիսիպի նահանգներում:
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունն ուրբաթ և շաբաթ օրերին երկրի արևելյան մասում կանխատեսում է արկտիկական ճակատի ուժեղացում։ Հանգստյան օրերին սպասվում է նոր ձմեռային փոթորիկ, ինչպես նաև ռեկորդային ցածր ջերմաստիճան հարավում: