00:00:00

Կարող է՝ մենք նույնիսկ այսօր պետություն չունենայինք. Փաշինյան

23:21, 28 հունվար 2026 Քաղաքականություն

 

 

2022 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածություններով հայտարարել ենք՝ հենվելու ենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանության վրա, և երկրորդը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամությունը սառեցնելը։ Եթե այդ երկու որոշումները չկայացվեին, մենք բանակի բարեփոխումներից որևէ մեկն անելու հնարավորություն և առավել ևս ժամանակ չէինք ունենալու: Այս մասին այսօր Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ Պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց կարող եմ ավելին ասել, կարող է՝ մենք նույնիսկ այսօր պետություն չունենայինք։ Եվ մենք այս փաստը շատ ուղիղ պետք է արձանագրենք։ Ընդ որում, հանկարծ տպավորություն չլինի, թե պետություն չունենալու ռիսկը ձևավորվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Այդ որոշումը կայացնելու շատ կոնկրետ ամսաթիվ կա։ 

Գնացեք և ուշադիր կարդացեք 2016 թվականի հունվարի, 2016 թվականի հուլիսի, 2016 թվականի օգոստոսի փաստաթղթերը։ Գնացեք և ուշադիր կարդացեք որոշ նամակագրություններ, որը մենք հրապարակել ենք։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք միջազգային լեգիտիմությունը դրել ենք բանակից առաջ, որպեսզի բանակի ֆունկցիոնալ անվտանգության համակարգում, այսինքն, կարգաթիվը փոխենք։ Բայց մենք չենք բավարարվում սրանով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր