00:00:00

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը լավ հնարավորություն է երիտասարդների համար՝ կողմնորոշվելու դեպի զինվորական ծառայություն. Փաշինյան

22:30, 28 հունվար 2026 Քաղաքականություն

 

 

Բանակում Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի փոփոխություններից մեկը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է։ Այս մասին նա ասել է այսօր զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով Պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ:

«Մեր կրթական համակարգի մասնագիտական կողմնորոշման հատվածի թույլ լինելու բերումով շատ դեպքում մեր դպրոցի շրջանավարտները շփոթվում են կյանքում, չգիտեն ինչ անեն, և մի հսկայական մասն ուղղակի այդպես էլ կյանքում իրեն չի գտնում։

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հոյակապ շանս է մեր երիտասարդության համար, որ իրենք մասնագիտական կողմնորոշում ունենան նաև հօգուտ զինվորական ծառայության, մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամաց-կամաց մոտեցնի ծառայությանը և ցույց տա դրա առավելությունները։

Այսօր բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500, 600 հազար դրամ են տանում, և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը, իրենց ծնողների հետ։ Այդ մարդիկ մեքենա, տուն են գնում, ամուսնանում են։ Մի ժամանակ, ես այս շենքում եմ լսել, որ ասում էին՝ սպաներին աղջիկ չեն տալիս մի քանի պատճառներով, որտեղ սոցիալական անապահովության ռիսկը ամենևին երկրորդական չէր, դրան գումարվում էր նաև ծառայության բնույթի ռիսկը»,-ասել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ «Պաշտպան հայրենյացը», ճիշտ է, պայմանագրային ծառայություն է, բայց ինքն այն ժամկետային զինծառայություն է համարում։

«Ժամկետային զինծառայողն իր տուն երբեմն այնքան գումար է մտցնում, որքան վերջին 20 տարում, վերջին 30 տարում, միանվագ ամիսը 500 հազար դրամ չի մտել։ Եվ սա փաստ է, կայացած փաստ է։ Եվ ես նաև սրա համար եմ ուզում ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել»,-հավելել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր