00:00:00

ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ. Թրամփը դարձյալ սպառնում է

20:56, 28 հունվար 2026 Քաղաքականություն

ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ՝ պահանջելով, որ Թեհրանը համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին Truth Social-ում իր գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Այն արագ է շարժվում՝ մեծ ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ։ Այն ավելի մեծ նավատորմ է՝ «Աբրահամ Լինքոլն» մեծ ավիակրի գլխավորությամբ, քան Վենեսուելա ուղարկվածը:

Ինչպես Վենեսուելայի դեպքում՝ այն պատրաստ է, ցանկանում է և ունակ է արագ կատարել իր առաքելությունը, անհրաժեշտության դեպքում, արագությամբ և բռնությամբ։ Հուսով եմ՝ Իրանն արագորեն «կգա բանակցությունների սեղանի շուրջ» և կբանակցի արդար ու հավասար համաձայնագրի շուրջ՝ ՈՉ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, որը լավ կլինի բոլոր կողմերի համար։ Ժամանակը սպառվում է։ Ես նախկինում էլ ասել եմ Իրանին՝ գործարք կնքեք։ Նրանք չարեցին դա, և սկսվեց «Կեսգիշերային մուրճ» գործողությունը։ Հաջորդ հարձակումը շատ ավելի վատը կլինի։ Թույլ մի՛ տվեք, որ դա կրկնվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր