00:00:00

ՀՀ ԱԳ նախարար. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մասն է կազմում

17:51, 28 հունվար 2026 Քաղաքականություն

Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է, հայտնել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 28-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի խորհրդարանը նախկինում ընդունել էր համապատասխան օրենք։

«Այն ԵՄ-ին անդամակցության ձգտումը եւ այդ նպատակին հասնելու ուղղությամբ աշխատանքը պարտադիր է դարձնում ցանկացած հայկական կառավարության համար։ Այժմ մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ՝ ոլորտային ինտեգրացիա, վիզաների ազատականացում եւ մասնակցություն բազմաթիվ ծրագրերին։ Հուսով եմ՝ մեր համատեղ ջանքերը կշարունակվեն»,- ասել է Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր