00:00:00

Իսկ ո՞վ էր ասել, որ պայքարի ճանապարհը հեշտ է լինելու… Լիդյա Մանթաշյան

17:20, 28 հունվար 2026 Քաղաքականություն

18 արդարների գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը գրել է.

«Իսկ ո՞վ էր ասել, որ պայքարի ճանապարհը հեշտ է լինելու…

Մեր ձերբակալումից մեկ օր առաջ, երբ արդեն պարզ էր՝ մեզ ուզում են ձերբակալեք, Սրբազանին գրել եմ. «Ես ինքնակամ եմ մտել այս պայքարի մեջ: Այն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ, բայց ԻՆՔՆԱԿԱՄ ընտրություն է։

Դուք մեղավոր չեք, ցանկացած հետևանք իմ անձնական որոշման արդյունքն է»։

Այս պայքարի ճանապարհը սինուսոիդի նման մի բան է՝ վերելքներով ու վայրէջքներով։ Վստահ եմ՝ հաղթանակն այլընտրանք չունի, որովհետև դրա այլընտրանքը Հայաստանի չգոյությունն է։

Ուստի, ուրախությամբ, գլուխներս բարձր, անտրտունջ, պատվով տանում ենք և’ կալանքը, և’ ազատությունը, և’ ցանկացած չարչարանք, որովհետև «Ժառանգներ Աստծու և ժառանգակիցներ Քրիստոսի։ Եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռոմ. 8։17)

Այնպես որ, վաղը կրկին կտեսնվեմ ապօրինի կալանավորված Սրբազանի հետ, կլսեմ զրպարտող մեղադրողների խոսքերը, կրկին ամոթ կապրեմ Սրբազանի աչքերի մեջ նայելուց, որովհետև հայկական պետության մեջ չէր կարող այս որակներով եպիսկոպիս ձերբակալվեր…»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր