Բաքվում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս՝ դեռ 19-ը այնտեղ են։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ելույթի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը կատարել է խաղաղության հստակ և գիտակցված ընտրություն՝ ձեռնարկելով վճռական քայլեր։
2025թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահ։ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մենք նախաստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Մենք ընտրելու ենք համագործակցությունը բախման փոխարեն և զարգացումը՝ անկման փոխարեն»,-ասաց Միրզոյանը։