«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյանի ուղերձը Բանակի օրվա առիթով․
Այսօր Հայոց բանակի օրն է։ 
Շնորհավորում եմ մեր բոլոր զինծառայողներին, սպաներին և գեներալներին՝ Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ։
Մեր ծառայող տղաներն ու սպաները հերոսներ են։ Նրանք են, ովքեր ամեն օր իրենց կյանքն են դնում հայրենիքի անվտանգության առաջնագծում՝ անկախ պայմաններից, անկախ իրավիճակից։ Նրանց նվիրումն ու խիզախությունը կասկածի տակ դնել հնարավոր չէ։
Բայց պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ․ այս տոնը լիարժեք կլինի միայն այն օրը, երբ մեր բանակը կրկին լինի հաղթանակած բանակ, երբ նա ոչ թե կարդարանա, այլ կհաղթի, ոչ թե կհաշտվի պարտության հետ, այլ կվերադարձնի մեր հողերը և կվերականգնի ազգային արժանապատվությունը։
Ուժեղ բանակը միայն զենք չէ․ դա կամք է, արժեհամակարգ, ճիշտ ղեկավարում և ազգային նպատակ։ Այդ ճանապարհով է, որ մենք պարտավոր ենք գնալ։
Փա՛ռք Հայոց բանակին։
Փա՛ռք մեր հերոս զինվորին։
Նարեկ Մանուկյան
«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ