ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ:
Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը:
Հավերժ փառք մեր ազգային և պետական շահերի պաշտպանության համար իրենց կյանքն ու առողջությունը տված մեր ծնողներին, եղբայրներին, քույրերին և զավակներին:
Երախտագիտություն և խոնարհում մեր հերոսների ընտանիքներին»,- ասվում է ուղերձում։