00:00:00

Ռուսաստանը կորցրել է ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը կարգավորողի իր դիրքը. Ֆինլանդիայի ռազմական հետախուզություն

21:40, 27 հունվար 2026 Քաղաքականություն

Ռուսաստանը կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը։ Այս մասին ասված է Ֆինլանդիայի ռազմական հետախուզության 2026 թվականի ակնարկում։

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Ռուսաստանը դեռևս է կարևոր խաղացող է Հարավային Կովկասում, թեև նրա ազդեցությունը նվազել է։ Մոսկվան կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը, և երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ թուլացել են»։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը, ըստ Ֆինլանդիայի ռազմական հետախուզության, քաղաքական առումով, ավելի է մոտեցել Ռուսաստանին։

«Ռուսաստանի գլխավոր նպատակը՝ մեծացնել իր գլոբալ ազդեցությունը, մնացել է անփոփոխ։ Նրա ռեժիմը Արևմուտքը սպառնալիք է դիտարկում և ձգտում է թուլացնել այն՝ օգտագործելով Ուկրաինայում պատերազմը, այլ հակամարտությունները և թշնամական հիբրիդային ազդեցությունը՝ որպես գործիքներ։ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել նախկին Խորհրդային Միության տարածքի և, մասնավորապես, Ուկրաինայի պատերազմի վրա, որը նա վարում է իր մյուս նպատակներին հասնելու գնով»,-ասված է ակնարկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր