00:00:00

Ժողովուրդը բացարձակ մեղավորություն չունի, որ չի վստահում քաղաքական նոր ուժերին, քանի որ ներկա և նախկին փորձերը չեն բարելավել իրենց կենսապայմանները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

10:52, 27 հունվար 2026 Տեսանյութեր

Ժողովորդը բացարձակ մեղավորություն չունի, ժողովուրդն ասում է՝ նախկինին հավատացինք փոշմանեցինք, ներկային հավատացինք՝ շատ ավելի փոշմանեցինք, օր առաջ ցանկանում ենք դուրս վռնդել կառավարման ղեկից, մի քանի այլ շարժումներ ձևավորվեցին, հավատացինք՝ էլի փոշմանեցինք: Հիմա ինչու՞ պետք է ձեզ հավատանք, ու սա շատ օբյեկտիվ հարցադրում է: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հնարավոր չէ՞ր հարուստ ապրել, Հայաստանի բնակչության 40 տոկոսը՝ ըստ պաշտոնական վիճակագրության և աղքատության վերին գծի, աղքատ է համարվում: 40 տոկոսին հնարավո՞ր էր հարստացնել, այո, հնարավոր էր:

Որպեսզի բացատրենք ու կարողանանք ըստ էության, հասնել մարդկանց վստահության քվեին, պետք է կարողանանք միասնական կերպով՝ ամբողջական ծրագրային դրույթների հիմնավորվածություն տանք, որպեսզի որևէ մարդու մոտ կասկած չառաջանա»,- նշել է նա:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր