00:00:00

Երևանի բնակելի շենքի 1-ին հարկից գողացել են 100 շիշ սառը թեյ, կան ձերբակալվածներ

11:12, 25 հունվար 2026 Պատահարներ

Հունվարի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցի 33 շենքից գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 32-ամյա Արթուր Թ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում նշված շենքի 1-ին շքամուտքի 1-ին հարկից գողացել են իրեն պատկանող թվով 4 հատ արկղ, որոնց մեջ առկա է եղել 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ՝ ընդհանուր մոտ 100 հազար դրամ արժողությամբ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վազգեն Պ․-ն և 18-ամյա Սեդրակ Ա․-ն, ովքեր նույն օրը հայտնաբերվել, գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և գողոնով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Վազգեն Պ․-ի և Սեդրակ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր