00:00:00

Արսեն Թորոսյանը՝ Արցախից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիների մասին

16:56, 23 հունվար 2026 Հասարակություն

Լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը այսօր Արցախից Հայաստան վերադարձածներին առնչվող հարցին պատասխանելով պարզապես նշեց, որ պատրաստվում են զբաղվել նրանց հարցերով այնպես, ինչպես մինչ այս զբաղվել են մնացած 100 000–ից ավել մեր հայրենակիցների հարցերով։

«Հենց հիմա էլ մեր մասնագետները, մեր գործընկեր գրատեսչությունները մասնագետների հետ զբաղվում են իրենց հարցերով, բոլոր կարիքները հոգալու ենք, կլինի առողջապահական, սոցիալական, այլ տեսակի աջակցություն։ Ես խնդրում եմ պարզապես չմտնենք այդ մարդկանց անձնական կյանք, որովհետև նաև հաշվի առնելով ինչպիսի հանգամանքներով են իրենք դուրս եկել։ Ինչ-որ ժամանակ կանցնի, նրանցից ոմանք կուզենան խոսել, բայց այս պահին վստահ եղեք, որ նրանց բոլոր հարցերով զբաղվում են։ Նրանց դիմումը՝ տեղափոխվել Հայաստան, ինչպես տեսնում ենք, բավարարվել է։ Նրանք արդեն Հայաստանում են»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ նրանք բոլորը միասին նման դիմում գրեցին, Թորոսյանը պատասխանեց. «Իրենց ցանկությամբ, ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, երկու երկրների համագործակցությամբ դա տեղի է ունեցել։

«Կարծում եմ, որ եթե մեր քաղաքացիները և նաև մեր հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալ և գալ Հայաստանի Հանրապետությունում ապրելու, էդ ամեն ինչը պետք է բավարարել, մնացածը կարևոր չի»,–նշեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցերի իր էջում գրառում էր արել այն մասին, որ Արցախում մնացած 10 հայ և ՌԴ մեկ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր