00:00:00

Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում

12:07, 22 հունվար 2026 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար – Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Հարությունյանն ու Գառնիկ Պետրոսյանը։

 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hyundai»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող հետիոտնային լուսակիրին, տապալել այն և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր