Ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող անօրինականությունների ծավալը հստակ ցույց է տալիս մեկ բան․ նա համոզված է, որ ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, շարունակելու է մնալ իշխանության ղեկին։
Սա պետք է շատ լուրջ ազդակ լինի յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի համար, հատկապես՝ առաջատարների։ Պետք է վերջապես հասկանալ, որ միայն այն փաստը, որ ժողովրդի ավելի քան 80-ից 90 տոկոսը ատում է Նիկոլ Փաշինյանին, ինքնին որևէ բան չի փոխում։ Ատելությունը իշխանություն չի փոխում, եթե դրան չի հաջորդում կազմակերպված, համակարգված և համատեղ քաղաքական գործընթաց։
Եթե ընդդիմադիր դաշտում անհապաղ չգեներացվեն իրական գործընթացներ, եթե շարունակվի մանր հաշվարկների, անձնական հավակնությունների և սպասողական մարտավարության քաղաքականությունը, ապա հույս դնել միայն հետընտրական զարգացումների վրա ոչ թե միամտություն, այլ գիտակցված ռիսկ է՝ պետության հաշվին».
Նարեկ Մանուկյան, «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ