«Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը ընդգծում է՝ իշխանավորներն իրենք իրենց պարգևավճարներ են նշանակում ու ստանում՝ ժողովրդի վճարած հարկերից գոյացող բյուջեից, բայց կենսաթոշակները չեն բարձրացնում, իսկ միլիոնանոց պարգևավճարներն էլ «հիմնավորում» են կատարած «աշխատանքով».
«Ի՞նչ «կատարված աշխատանքի» մասին է խոսքը։ Լուրջ, դուք մտածում եք, որ արժանի՞ եք 6, 7, 10, 12 միլիոն դրամ պարգևավճար ստանալու»,- ասել է Մխիթարյանը, ապա հավելել՝ 2026 թվականի հունիսից հետո (ընտրություններից հետո-խմբ.) ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, իսկ ժողովրդի հաշվին «պրեմիաներ» չեն լինելու։