00:00:00

Վիճաբանություն Երևանում․ Գերմանիայի 35-ամյա քաղաքացին սուր կտրող-ծակող առարկայից ստացված բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց

22:25, 14 հունվար 2026 Պատահարներ

 

 

Հունվարի 11-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գերմանիայի քաղաքացի 35-ամյա Մոհամեդ Կասեմն է։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում Օհանովի փողոց 21 հասցեի մոտակայքում անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մ․Կասեմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր