Հունվարի 14-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 15։18-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 160 քմ)։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։