00:00:00

1 զոհ, 1 վիրավոր. Կապանում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն

22:12, 13 հունվար 2026 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում, թիվ 17/4 հասեցի դիմաց բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Էմիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 35-ամյա Արթուր Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից Էմիկ Գ․-ն գիտակցության չգալով մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Շողունցը և Գարրի Գրիգորյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վոլոդյա Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր