00:00:00

Նրանք «մոռացել» են անցյալը

04:14, 01 հունիս 2018

«Մենք իրավական քննությանը չենք խանգարում, խնդրել ենք, որ նրանք ազատ արձակվեն, թող քննությունը ընթանա, իրենք չեն խանգարի քննությանը։ Ես միշտ եղել եմ օրենքի կողմնակից։ Մարդ է, եղել է դեպքի վայրում, կանչեք, բերեք, տարեք, քննեք, ապացուցեք։ 37 թիվ ա, ինչա՞, չեմ հասկանում»։ Aysor.am-ի հետ զրույցում ասլե է ՀՀԿ -ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ով  գործընկերների շրջանում իրականացրել է ստորագրահավաք՝ դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ միջնորդելով զանգվածային անկարգությունների գործով մի քանի ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը։ Մուրադյանն ու նրա ստորագրահավաքին միացած ութ ՀՀԿ-ական պատգամավոր ցանկանում են, որպեսզի փոխվի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա հետ այսօր ձերբակալված եւս չորս անձի խափանման միջոցը։ Համբարձումյանն ու իր թիմակիցները ձերբակալվել են  ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն։ Հիշեցնենք, որ  2018 թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, Երեւանի Էրեբունի համայնքում հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Դավիթ Համբարձումյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ ՀՀԿ-ականները հիմա հայտարարում են, թե վերադարձ է 37 թիվ, ակնհայտորեն մոռանալով, որ նրանց կառավարման ժամանակ Հայաստանում մինչեւ հիմա քաղաքական հայացնքների համար մարդիկ բանտերում են։ Մուրադ Մուրադյանն ու յուր թիամիկիցները ինչու՞ արագորեն ստորագրահավաք չիրականացրեցին, երբ անազատության դատապարտվեց Գեւորգ Սաֆարյանը, ոստիկանի կեղծ ցուցմունքների եւ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար։ ՀՀԿ-ականները արդյո՞ք չէին համարում վերադարձ 37 թվին, երբ կալանավայրերում խոշտանգում էին «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին։ Նմանատիպ օրինակները բազմաթիվ են։  Ստորագրահավաք իրականացնողներին չէր խանգարի հետհայացք գցել սեփական գործելաոճին, այդ դեպքում գուցե ստորագրահավաք իրականացնելու անհրաժեշտություն բնավ չառաջանար։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր