00:00:00

Գեղարքունիքի մարզում կայանված բեռնատարը ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին

23:02, 12 հունվար 2026 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Հենրիկ Աբրահամյան փողոցի 31 հասցեի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Մ․-ն կայանել է իր վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան, իջել ավտոմեքենայից, որպեսզի ավտոտնակի դռները բացի, ինչից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել Գևորգ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր