00:00:00

«Հայկական պետությունը մեր դեմ իրականացնում էր «ջրային шհшբեկչություն». Ալիև

21:31, 12 հունվար 2026 Քաղաքականություն

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ նիստ է անցկացվել՝ Բաքվում և Աբշերոնի թերակղզում 2026-2035 թվականների ջրամատակարարման, անձրևաջրերի և կեղտաջրերի հեռացման համակարգերի բարելավման պետական ​​ծրագրի վերաբերյալ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նիստի ժամանակ Ալիևն ասել է. «Այսօր մենք իրականացնում ենք «ազատագրված տարածքներում» (չակերտները-խմբ.) խմելու և ոռոգման ջրով ապահովելու ծրագրեր:

Նրա խոսքով՝ Հայաստանն իբրև թե «ոչնչացրել էր» ջրամբարները, իսկ իրենք այսօր դրանք վերականգնում են:

«Երբ «մեր հողերը» գտնվում էին «օկուպացիայի» տակ, հայկական պետությունը մեր դեմ իրականացնում էր նաև «ջրային ահաբեկչություն»։ Սարսանգի և Սուգովուշանի ջրամբարների ջրերը կտրելը և ջուրը որպես զենք օգտագործելը մեզ համար մեծ խնդիրներ է ստեղծել։ Ջուրը կտրվում էր այն ամիսներին, երբ դրա կարիքը կար, ապա բաց էր թողնվում, ինչը հանգեցնում էր խոշոր ջրհեղեղների»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ վերանորոգել են Մատաղիսի, Սարսանգի ջրամբարները, Վարանդայի երեք ջրամբարները, իսկ Աղդամի շրջանում՝ Խաչինչայի, Լաչինի շրջանում՝Զաբուխչայի ջրամբարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր