00:00:00

Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել է

15:04, 12 հունվար 2026 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզի քրեական ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մնացականյանն ու ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ պատասխանատուն։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը եկել էր նշված տուն որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր