00:00:00

Երևանի Իսակովի պողոտայում «BMW»-ն բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

08:45, 12 հունվար 2026 Հասարակություն

Հունվարի 11-ին ժամը 21:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին: Ուղևորը հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր