00:00:00

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է

08:15, 12 հունվար 2026 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

 

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար։

 

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (բուք) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Ապարանի (բուք է), Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Հրազդանի, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր