00:00:00

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել է 5 ավտոմեքենա

22:19, 10 հունվար 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ հունվարի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մարագար-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են «Mercedes GLE 63» մակնիշի, «Toyota» մակնիշի, «Nissan Xterra» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արման Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչագան Մանուկյանը և Տիգրան Բարսեղյանը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր