00:00:00

Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց կլինի

14:45, 10 հունվար 2026 Հասարակություն

Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը , 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր