00:00:00

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան և նրա կինը Հայաստանում են

03:19, 01 հունիս 2018 Մշակույթ

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան կնոջ՝ Նասիմայի հետ ժամանել է Երևան: Նրանք մասնակցելու են 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը և դրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։ Այս տարի հանդիսավոր միջոցառումների եռօրյակը տեղի կունենա հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, և կամփոփվի 2018թ. դափնեկրի անվան ազդարարմամբ։ Այս պահին Թոմ Քաթինան և Նասիման «Զվարթնոց» օդանավակայանում են: Հայաստան այցի շրջանակներում նրանք կլինեն Հայաստանի և Արցախի դիտարժան վայրերում, հունիսի 4-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին և ծառ կտնկեն Հիշողության պուրակում։ Նույն օրը Քաթինան կմասնակցի իր՝ որպես «Ավրորա» մրցանակի 2017 թվականի դափնեկրի պատկերով հատուկ նամականիշի թողարկման շնորհանդեսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր