00:00:00

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ աշխատակիցների վարչապետի շնորհակալագրով և հուշամեդալով է պարգևատրել

21:42, 08 հունվար 2026 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին որոշում է ստորագրել, որով Ազգային անվտանգության աշխատակիցների է պարգևատրել։

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Միհրան Գարբուզյանը և սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալի-շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Ռոման Սահակյանը։

Շնորհակալագրով են պարգևատրվել ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ-բաժանմունքի պետ, փոխգնդապետ Միքայել Աբելյանը և վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Հայկ Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր