00:00:00

Կապանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ ճանապարհը երկկողմանի փակվել է․ կա վիրավոր

23:29, 07 հունվար 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Վիգեն Ղ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռասուլ Ա․-ի վարած «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վիգեն Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan»-ի գազի բալոնի փականը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Բայադյանը, Վահան Շողունցը և Համլետ Մանուկյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր