Արդեն 5 ամիս է Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող , ժողովրդին հայտնի Նուբարաշենի գերեզմանատան հուղարկավորություննների համար վերջերս հատկացվող նոր տարածքում պարբերաբար հայտնվում են ձիեր, որոնք ուտում են ծաղիկները, տակն ու վրա անում ամեն բան, անգամ վնասում գերեզմանաքարերը, ծաղկամանները ու խնկամանները։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Դավթյանը ասաց․ «5 ամիս է երեք ձի՝ 2 սև, 1 սպիտակ, հաճախակի մտնում են հուղարկավորթությունների համար վերջերս հատկացված գերեզմանատան տարածք, որտեղ հիմնականում նոր շիրիմներ են, ուտում են ծաղիկները, շպրտում այս ու այն կողմ, անգամ եղել են դեպքեր, որ վնասել են ծաղկամանները, խնկամանները և տապանաքարերը։
Տեսախցիկներով պարզ երևում է այդ ամենը ու քանի որ համեմատաբար նոր շիրիմներ են ու այցելությունները հաճախակի բնույթ են կրում հարազատների կողմից, դրա համար էլ ձիերը հիմնականում այդ տարածք են մտնում։
Դիմել եմ գերեզմանատան ղեկավարությանը ու մարդիկ այնպես չի որ ոչինչ չեն արել։ Փնտրել են տերերին, գնացել են հարևան գյուղեր, հարց ու փորձ արել, բայց այդպես էլ չեն գտել ու չեն էլ կարողանում բռնեն ձիերին, որ գոնե այդ կերպ հարցը լուծեն։
Մոտ 1 ամիս առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետարան, շատ գրագետ ու մանրամասն հետաքրքրվեցին, խոստացան որ խնդիրը կլուծեն, բայց դե փաստը մնում է փաստ, որ ձիեը շարունակում են իրենց սև գործը, իսկ քաղաքապետրանաի խոստումները «օդ» դուրս եկան»։