Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հանդես է եկել սուբծննյան ուղերձով։
Նա, մասնավորապես, նշել է. «Անթիլիասի մայրավանքից եղբայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր հոգևոր եղբայրն ու ամենայն հայոց կաթողիկոսին՝ նորին սուրբ օծություն, Տեր, Տեր, Գարեգին երկրորդ կաթողիկոսին, եղբայրական սիրով ողջունում ենք Երուսաղեմի հայոց պատրիարք, Տեր Նուրհան արքեպիսկոպոսին, և Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք, Տեր Սահակ արքեպիսկոպոսին՝ իրենց մաղթելով եկեղեցաշեն ծառայությամբ լեցուն երկար գահականություն։
Հայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր սուրբ աթոռի թեմակալ առաջնորդ սրբազաններին, իրենց գլխավորած ազգային իշխանություններին, մեր հոգևոր դասին, մեր կրթական մշակութային, բարեսիրական և ազգային կառույցներին՝ իրենց մաղթելով երկար տարիների ծառայություն։
Քրիստոնյա լինել նշանակում է նոր մարդ լինելու ուխտը կատարած լինել։ Մենք սովորական իմաստով քրիստոնյա պետք չի լինենք։ Քրիստոնեությունը պիտակ չէ, քրիստոնեությունը ժառանգական կապ չէ, քրիստոնեությունը ըստ Քրիստոսի ապրել է, քրիստոնեությունը Փեթղեհեմի խորհուրդը ու պատգամը մեր անհատական, թե հավաքական կյանքի մեջ կյանքի վերածելն է։
Առաքյալը պատգամում է՝ նոր մարդ եղեք, նոր մարդ լինենք որպես մկրտությամբ Քրիստոսին ետևեն քայլելու, խաչը մեր ուսին՝ հավատալով Քրիստոսին։
Սիրելի հայորդիներ, այս օրերում մանավանդ, երբ ամեն տեղ շրջապատված ենք տեսակ-տեսակ երևույթներով, մտածելակերպերով, կենցաղակերպերով, որոնք մեր կյանքից փորձում են հեռացնել Բեթղեհեմի խորհուրդը ու պատգամը։ Մենք դարեր շարունակ մեր կյանքով, մեր արյունով, մեր վկայությամբ ու նահատակությամբ, հավատարիմ գտնվեցինք Բեթղեհեմի խորհրդին ու պատգամին։ Այսօր Քրիստոսի ծնունդը տոնել նշանակում է վերանորոգել մեր ուխտը, մեր հավատարմությունը, մեր կոչումը, քայլելու Քրիստոսի հետևից, Քրիստոսով նոր մարդ դարձած լինելու խորը գիտակցությամբ և հավատարմությամբ այն արժեքներին, սկզբունքներին ու ճշմարտություններին, որոնց քարոզիչը դարձավ նույնիսկ իր խաչով և հարությամբ մեր Տերը Հիսուս Քրիստոսը»։