00:00:00

Գեղանիստում «Lexus RX300»-ը բախվել է խանութի ապակիներին և կոտրել այն․ կան վիրավորներ

18:31, 06 հունվար 2026 Պատահարներ

Հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վագիֆ Ա․-ի վարած «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է խանութի ապակիներին և կոտրել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վագիֆ Ա․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա  Զ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր