00:00:00

Լոռու մարզի տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին

16:05, 06 հունվար 2026 Պատահարներ

Հունվարի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Նշված հասցե է մեկնել Լոռու մարզի համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը, որը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր