00:00:00

Տավուշի մարզում 89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ

10:03, 06 հունվար 2026 Հասարակություն

Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Սիրան Ա․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածի 62-ամյա որդին ոստիկաններին հայտնել է, որ մայրը նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում իր ննջասենյակում շփոթմամբ մոմի փոխարեն պահարանից հրավառության համար նախատեսված պայթուցիչը վերցնելու, մոմի փոխարեն վառելու և ձեռքերի մեջ պայթեցնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր